ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ակտիվ հանդիպումներ է իրականացնում ներդրողների հետ
ՏնտեսությունՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում ներդրողների հետ հանդիպումների առումով:
Այս մասին ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Նրա խոսքով` այս տարվա սկզբից ներդրումների ներգրավման վարչության և իր կողմից բավականին արդյունավետ հանդիպումներ են անցկացվել հարյուրից ավելի ներդրողների հետ:
«Զգացվում էր նրանց կողմից հավատը դեպի կառավարության որդեգրած քաղաքականությանը: Վստահություն կա նաև վարչապետի նկատմամբ: Այս փոխադարձ աշխատանքը, որով մենք փորձում ենք ներկայացնել Հայաստանի ներդրումային միջավայրի առավելությունը, հնարավորություն է տալիս նրանց բավականին արագ որոշումներ կայացնել»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ հանդիպումների արդյունքում համաձայնեցվել է 17 ծրագիր` մոտ 26.2 մլն դոլար արժողությամբ, կարելի է համարել իրականացված, իսկ 10 ծրագրեր` գտնվում են քննարկման փուլում:
Նա նաև տեղեկացրեց, որ դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է 107 մլն դոլար: