Հղի Բեյոնսեն հանրությանը ներկայացել է Prada-ից 700 դոլար արժողությամբ կոշիկով
LifestyleԵրբ հայտնի դարձավ, որ Բեյոնսեն հղի է, երգչուհին հազվադեպ է ներկայանում հանրությանը: Բայց, ահա, 35-ամյա երգչուհուն ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի հետ, նկատել են Լոս Անջելեսի Beauty & Essex ռեստորան գնալիս:


Հաստատությունում ծննդյան տարեդարձն է նշել Լեննի Սանտյագոն, որը Ջեյ Զիի հիմնադրած Roc Nation ընկերության փոխնախագահն է:

Տոնին մասնակցել է նաեւ դերասան Քեւին Հարթը:

Եվ DJ Khaled-ը:


Իսկ հղի Բեյոնսեն ներկայացել է Prada-ից 700 դոլար արժողությամբ կոշիկով:

Պապարացիները երգչուհուն նախ ամուսնու հետ նկատել են ավտոմեքենայում, իսկ հետո՝ հաստատությունից դուրս գալիս:

Բայց լուսանկարիչները չեն կարողացել ռեստորան մտնել, այդ պատճառով նկարներն այնքան էլ հստակ չեն: Բայց, ինչպես միշտ, օգնության են հասնում սոցիալական ցանցերը:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի