Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»


The Guardian-ը ներկայացրել է նոր փաստեր ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կոռուպցիոն գործարքների վերաբերյալ

Միջազգային

Մարդու իրավունքներով զբաղվող Եվրոպայի ամենահին կառույցներից մեկը` Եվրոպայի խորհուրդը, առաջիկա շաբաթվա ընթացքում լայնամասշտաբ հետաքննություն կսկսի` կապված քվեարկության արդյունքների կեղծման մեղադրանքների հետ, որը կառույցի հեղինակությունը դնում է կասկածի տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը` ներկայացնելով նոր պնդումներ ադրբեջանական զ եղծարարությունների վերաբերյալ:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բարձր մակարդակի փորձառություն ունեցող երկու մարդ The Guardian-ին համոզմունք են հայտնել, որ ԵԽԽՎ անդամներին Ադրբեջանի օգտին քվեարկելու համար կաշառք է առաջարկվել:

Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամադովը, ով դարձել է այլախոհ, հայտնել է, որ նավթային պաշարներով հարուստ երկրի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդում ունեցել է 30 մլն եվրո` ԵԽ ինստիտուտներում, այդ թվում և ԵԽԽՎ-ում լոբբինգի համար ծախսելու նպատակով: «Ադրբեջանի պատվիրակության կազմում բոլորը լսել էին այդ թիվը, թեպետ այն երբեք գրի չէր առնվել: Ասվում էր, որ այս գումարը նախատեսված է պատվիրակությունների անդամներին և առհասարակ ԵԽԽՎ-ին կաշառելու նպատակով»,- ասել է նա The Guardian-ին:

Շվեդիայի պատվիրակության անդամ և նախկին արդարադատության նախարար Թոբիաս Բիլլսթրոմը հայտնել է, որ «շատ հավաստի անդամներ» իրեն ասել են, որ իրենց կաշառք է առաջարկվել քվեարկության դիմաց:

Բրիտանական լրատվամիջոցը նշում է, որ «խավիարային դիվանագիտության» մասին պնդումները տարիներով պտտվել են ԵԽԽՎ շուրջ, որտեղ Ադրբեջանը մեղադրվում էր ցանկալի քվեների դիմաց գումարի և թանկարժեք նվերների փոխանակման մեջ:

Պնդումներն առաջին անգամ ի հայտ եկան 2012 թվականին «Եվրոպական կայունության նախաձեռնություն» հետազոտական ինստիտուտի կողմից պատրաստված զեկույցի միջոցով, սակայն լուրջ շրջադարձ ապրեցին, երբ իտալական դատախազությունը սկսեց հետաքննություն իրականացնել իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է Ադրբեջանի 2.39 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ` փոխարենն աջակցելու այդ երկրի կառավարությանը ԵԽ-ում: Նրա դեմ դատական գործ է հարուցվել փողերի լվացման գործով:

Թեպետ ԵԽ անդամների մեկ հինգերորդը հունվարին գործը շտապ հետաքննելու կոչ արեց, սակայն ԵԽԽՎ ղեկավարները մարտին կայացած վերջին հանդիպման ժամանակ ձախողեցին որոշման ընդունումը: The Guardian-ը նշում է, որ հատկապես մեծ ճնշում է գործադրվում ԵԽԽՎ նախագահ, իսպանացի գործիչ Պեդրո Ագրամունտի վրա, որպեսզի այս ամսվա վերջում ապահովվի անհրաժեշտ հետաքննությունը:

Քննադատները նշում են, որ Ադրբեջանն օգտագործում է ԵԽԽՎ-ն նախագահ Իլհամ Ալիևի կառավարման լեգիտիմությունը ապահովելու նպատակով: 2013 թվականին գերմանացի խորհրդարանական Քրիստոֆեր Շտրասերի կողմից Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ հայտնի զեկույցը, որում արձանագրված էր Ադրբեջանի դատական համակարգը Ալիևի քննադատներին լռեցնելու համար օգտագործելու փաստը, քվեարկության ժամանակ տապալվեց 125 կողմ, 79 դեմ և 20 չեզոք ձայներով:

Քվեարկության բացասական ելքում առանցքային դերակատարում է ունեցել Վոլոնտեն, ով Ադրբեջանում իշխող ընտանիքի հետ կապ ունեցող ընկերության կողմից գումար է ստացել դրա դիմաց:

Շտրասերը նշել է, որ իմացել է Ադրբեջանի կողմից գումար առաջարկելու մասին, սակայն չի ունեցել քվեները գնելու վերաբերյալ որևէ ապացույց: Նա ընդգծել է, որ ցանկանում է հետաքննությունը տեսնել որպես վստահելիության կետ: «Եթե կա կասկած, որ այս կառույցի ներսում կարող է կաշառակերություն լինել և այդ կասկածն անտեսվում է, ապա դա կարող է լինել Եվրոպայի խորհրդի վերջը»,- նշել է նա:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը կոչ է արել Ագրամունտին անձամբ ապահովել «անկախ արտաքին հետաքննական մարմին առանց հետագա ձգձգումների»:

 

Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն Մարուքյան