«Հավատա» երգի շուրջ Նարեկ Մակարյանի սկանդալային հայտարարություններին պատասխանում են երգի հեղինակն ու պրոդյուսերը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Վերջերս թողարկված «Հավատա» երգի շուրջ Քրիստինե Պեպելյանի դիտարկումները Life.panorama.am-ն արդեն ներկայացրել է: «Նարեկ Մակարյանը չունի ոչ մի իրավունք այս երգի հետ կապված»,- ընդգծել է երգչուհին, մինչդեռ Նարեկ Մակարյանը հարցազրույցներից մեկում շտապել է տեղեկացնել՝ «Երգը ոչ թե ներկայացվել է ինձ, այլ ես աշխատել եմ այդ երգի վրա, դա ձայնագրվել է, տեսահոլովակ է նկարահանվել, այսինքն՝ այն մեկնաբանությունը, թե վերջին տասնամյակում երգի հեղինակը օր ու գիշեր փնտրել է Քրիստինե Պեպելյանին՝ հատուկ իր համար գրված երգը նվիրելու նպատակով, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում»: Նարեկը անդրադարձել է նաեւ այն կարծիքին, թե ինքն է կանգնած «Հավատա» երգի հետ կապված սկանդալային հրապարակման հետեւում՝ նշելով. «Եթե կարծում եք, թե PR տեխնոլոգիայի զոհ եք դառնում եւ ձեր միջոցով փորձում են ինքնահաստատվել, մի պատասխանեք ու թույլ մի տվեք, որ ձեզ օգտագործեն»: Ի դեպ՝ Նարեկն իր էջում կիսվել է տեսանյութով, որտեղ ռեստորաններից մեկում կատարում է «Հավատա» երգը:
Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը խոսեց երգի հեղինակի՝ Ժակլին Թադեւոսյանի, ինչպես նաեւ Նարեկ Մակարյանի նախկին պրոդյուսեր, «Հավատա» երգի եւ տեսահոլովակի ղեկավար Սոֆյա Գուլյանի հետ:
Շարունակությունը՝ այստեղ: