Պաուլո Դիբալա. Չեմպիոնների լիգայում ակնհայտ ֆավորիտ արդեն չկա
ՍպորտԻտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում ակնհայտ ֆավորիտ չկա:
«Շատ բարդ է գոլ բաց չթողնել «Բարսելոնայի» դեմ խաղում: Այդ պատճառով, մենք շատ գոհ ենք մեր խաղից: Երբ հետեւում էինք քառորդ եզրափակիչի վիճակահանությանը, ապա չէինք ցանկանում միայն «Բարսելոնային»: Այժմ արդեն ակնհայտ ֆավորիտ չկա: Կիսաեզրափակիչի չորս թիմերն էլ ունեն հավասար շանսեր: Սպասենք վիճակահանությանը»,- Դիբալայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Թուրինում 3:0 հաշվով հաղթելուց հետո «Յուվենտուսը» Բարսելոնայում կարողացավ անառիկ պահել դարպասը՝ 0:0:
Կիսաեզրափակիչի վիճակահանությունն ապրիլի 21-ին է: «Յուվենտուսից» բացի, պայքարը շարունակում են նաեւ Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն» եւ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ առաջատար «Մոնակոն»: