Հայաստանի սամբիստները ԵԱ-ի մեկնարկին 5 մեդալ են նվաճել
ՍպորտՉեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնության մրցման առաջին օրը հայ սամբիստները նվաճել են հինգ մեդալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեից:
Բորիս Շատվերյանը (75 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ), հաղթելով բոլոր գոտեմարտերը, դարձել է Եվրոպայի չեմպիոն: Այս մասին հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Վարդան Օնանյանը:
Նարեկ Դալլաքյանն (60 կգ, Մ 18) արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վարսիկ Գրիգորյանը (52 կգ, Մ 18 ), Ֆելիքս Դանիելյանը (48 կգ, Մ 20), Վահագն Չալյանը (82 կգ, Մ 20) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին: