Մխիթարյանի ելույթները լավն են միայն Եվրոպա լիգայում. Մոուրինյու
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ելույթներից Պրեմիեր լիգայում: Այս մասին հաղորդում է «Daily Star»-ը:
Երբ լրագրողները Մոուրինյուին խնդրել են գնահատել 28-ամյա ֆուտբոլիստի խաղը, պորտուգալացի մասնագետը հետևյալ կերպ է պատասխանել. «Լավ է խաղում, Եվրոպա լիգայում, միայն Եվրոպա լիգայում»:
«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը կանցկացնի «Անդերլեխտի» հետ: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:05-ին: