Նեյմարի որակազրկումը մնացել է ուժի մեջ, բրազիլացին բաց կթողնի Սուպերկլասիկոն
ՍպորտԻսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է «Բարսելոնայի» բողոքարկումը բրազիլացի հարձակվող Նեյմարի որակազրկման հարցով, գրում է Sport.es-ը:
«Մալագայի» դեմ Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի խաղում (0:2) իր հեռացումից հետո մրցավարին ուղղված հեգնական ծափահարության համար Նեյմարը որակազրկվել էր 3 խաղով եւ արդեն բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումը: Բրազիլացի հարձակվողը չի մասնակցի նաեւ Մադրիդի «Ռեալի» (ապրիլի 23) եւ «Օսասունայի» (ապրիլի 26) դեմ հանդիպումներին:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարը մասնակցել է 26 հանդիպման եւ դարձել 9-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։