Մեկնարկել է վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը
ՍպորտԱպրիլի 19-ին Երեւանում մեկնարկել է Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց առաջնության առաջին փուլը: Առաջնությանը մասնակցում են 5 թիմ` ՖԻՄԱ-ն, «Արցախ»-ը, ՃՇՀԱՀ, ՀԱՊՀ և «Գյումրի»-ն:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, ապրիլի 19-ին ՖԻՄԱ-ն 3:0 հաշվով հաղթեց ՀԱՊՀ-ին, իսկ «Արցախ»-ը նույն` 3:0 հաշվով առավելության հասավ ՃՇՀԱՀ-ի նկատմամբ:
Ապրիլի 20-ին ՖԻՄԱ-ն զիջեց «Արցախ»-ին` 2:3, «Գյումրի»-ն էլ պարտվեց ՃՇՀԱՀ-ի թիմին` 2:3:
Իսկ ապրիլի 21-ին ՖԻՄԱ-ն կմրցի ՃՇՀԱՀ-ի հետ, իսկ «Գյումրի»-ն ` «Արցախ»-ի: