Ռոնալդուն եւ Ռամոսը Լեւանդովսկուն խնդրել են տեղափոխվել «Ռեալ»
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն եւ Սերխիո Ռամոսը Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն խնդրել են տեղափոխվել Արքայական ակումբ, գրում է AS-ը:
Դա տեղի է ունեցել «Բավարիայի» ու «Ռեալի» միջեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղից հետո: Այդ խաղում մադրիդցիները լրացուցիչ ժամանակում հաղթել էին 4:2 հաշվով, իսկ Լեւանդովսկին դարձել էր գոլի հեղինակ:
«Ռեալը» վաղուց է ցանկանում ձեռք բերել լեհ հարձակվողին: 2014-ին իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը եւս զրուցել էր Լեւանդովսկու հետ, երբ նա հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում»: Սակայն հարձակվողի տրանսֆերը չստացվեց: