Չեմպիոնների լիգա. 18-ամյա Մբապեն՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն ՈւԵՖԱ-ն պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ:
18-ամյա ֆրանսիացին ստացել է ձայների 51 տոկոսը եւ առաջ անցել Խուան Կուադրադոյից («Յուվենտուս», 22 տոկոս ձայն), Արյեն Ռոբենից («Բավարիա», 15 տոկոս) եւ Ջեյմի Վարդից («Լեսթեր», 12 տոկոս):
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում մրցաշարի գործող գավաթակիր «Ռեալը» մադրիդյան դերբիում մրցելու է «Աթլետիկոյի» հետ, իսկ եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Թուրինի «Յուվենտուսն» ու Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոն»: