Հոֆենհայմը վերջին րոպեին խուսափեց պարտությունից
ՍպորտԳերմանիայի առաջնության 30-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս 1:1 հաշվով է ավարտել «Քյոլնի» հետ հանդիպումը:
Հանդիպման հաշիվը 58-րդ րոպեին բացել է տանտերերի ֆուտբոլիստ Լեոնարդո Բիտենկորտը: Հյուրերի պատասխան գնդակն ավելացված ժամանակի երրորդ րոպեին խփել է Կերեմ Դեմիրբայը:
Այս տուրից հետո «Հոֆենհայմը» վաստակած 55 միավորով շարունակում է գտնվել երրորդ տեղում, իսկ «Քյոլնը» 41 միավորով 6-րդն է: