Grenke Chess Classic. Լևոն Արոնյանի հաղթարշավը շարունակվում է
ՍպորտԳերմանական Բադեն Բադենում ընթացող Grenke Chess Classic մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է չինուհի Հոու Յիֆանին: Պարտիան ավարտվել է 42-րդ քայլում:
Սա Արոնյանի համար չորրորդ անընդմեջ հաղթանակն է, ինչի շնորհիվ նա վաստակած 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն այս տուրում կիսել է միավորը Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ և 3.5 միավորով երկրորդ տեղում է: Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ունի նույնքան միավոր: