Արթուր Աբրահամ-Ռոբին Կրասնիկի մենամարտը կկայանա ապրիլի 22-ին
ՍպորտՀայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտը կկայանա այսօր` ապրիլի 22-ին, Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: 37-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցն է 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին: Այս մասին Արմենպրեսին տեղեկացրեց Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:
Նախօրերին Էրֆուտում տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Ռոբին Կրասնիկինը՝ 75.6 կգ:
Սիրված բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը Երևանի ժամանակով ժամը 00:30-ին՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: