Էնրիկե. Բարսելոնայի համար հաղթելու լավագույն տեղը «Սանտիագո Բեռնաբեուն» է
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Ռեալի» հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով:
Սկզբունքային մրցակիցների միջև խաղը կկայանա Մադրիդում վաղը՝ ապրիլի 23-ին.
«Մենք պետք է համատարիմ մնանք մեր խաղաոճին և շատ արդյունավետ գործենք «Ռեալի» հետ խաղում: «Բարսելոնայի» համար հաղթելու ավելի լավ տեղ չկա, քան «Սանտիագո Բեռնաբեուն» է: Սա որոշիչ խաղ է, որը կարող է պրակտիորեն ավարտել առաջնությունը կամ դուռը բաց թողնել: Մեզ համար սա եզրափակիչ է»,- Լուիս Էնրիկեի խոսքերն է փոխանցում ակումբի՝ «Թվիթերի» պաշտոնական էջը:
«Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա ես խաղին պատրաստվում եմ ինչպես նրա հետ կազմում, այնպես էլ՝ առանց նրա: Ակումբը ճիշտ է վարվում բողոքարկման հետ կապված իրավիճակում»,- ասել է Լուիս Էնրիկեն: