Բորուսիաների պայքարում ուժեղ էր դորտմունդյան թիմը
ՍպորտԳերմանիայի առաջնության 30-րդ տուրում Մյունխենգլադբախի «Բորուսիան» «Բորուսիա Փարկ» մարզադաշտում ընդունեց Դորտմունդի «Բորուսիային»:
Խաղն ավարտվեց Տոմաս Տուխելի գլխավորած թիմի հաղթանակով` 3:2: Հյուրերի կազմում աչքի ընկան վնասվածքից նոր ապաքինված Մարկո Ռոյսը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և Ռաֆայել Գերեյրոն: Տանտերերի կազմում աչքի ընկավ Լարս Շտինդլը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Մարսել Շմելցերը:
Այս խաղից հետո դորտմունդցիները 53 միավորով զբաղեցրին Գերմանիայի առաջնության 4-րդ տեղը: Մյունխենգլադբախի թիմը զբաղեցնում է 10-րդ տեղը:
«Բորուսիա» Մ.-«Բորուսիա» Դ.` 2:3
Գոլերը` Շտինդլ (43), Շմելցեր (48, ինքնագոլ) - Ռոյս (10, 11 մետրանոց), Օբամեյանգ (59), Գերեյրո (87)