«Հրապարակ». Պատգամավորների լեզվակռիվը շարունակվել է միջանցքում
Ազգային ժողովը գնալով վերածվում է գեղի կլուբի, որտեղ երեսփոխաններն անցնում են անձնական վիրավորանքների: Գրում է «Հրապարակ»-ը:
Վարդան Այվազյանի և Նիկոլ Փաշինյանի թեժ բանավեճից հետո, ընդմիջման ժամին, արդեն առանց բարձրախոսների, լեզվակռվի են բռնվել Վարդան Այվազյանն ու Զարուհի Փոստանջյանը, ով նիստի ժամանակ օգնության է հասել Նիկոլ Փաշինյանին՝ Վարդան Այվազյանին սաստելով:
Ընդմիջմանն արդեն պատգամավորներն իրար մեղադրել են «փողոցային» լինելու մեջ, և լեզվակռիվն այնքան է թեժացել, որ Վարդան Այվազյանը կորցրել է տիրապետումը. «Քո մարդն ա մեղավոր, որ դու ստեղ ես»,-ասել է նա Փոստանջյանին:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: