Լևոն Արոնյանը պաշտոնապես հաղթեց Grenke Chess Classic-ում
ՍպորտՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը պաշտոնապես հաղթեց Grenke Chess Classic-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդեն նախավերջին տուրում Լեւոն Արոնյանն ապահովել էր առաջին տեղը: Արոնյան վերջնական արդյունքն է 7 հնարավորից 5.5 միավոր: Երկրորդ տեղը կիսեցին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և Ֆաբիանո Կարուանան, ովքեր Արոնյանից հետ մնացին միանգամից 1.5 միավորով:
Գերմանիայում անցկացված մրցաշարը Լեւոն Արոնյանն անցավ առանց պարտության: Նա ոչ ոքի խաղաց Գեորգ Մեյերի, Մագնուս Կարլսենի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի, գերմանացի Մատիա Բլուբաումի, Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի եւ մրցաշարի միակ կին մասնակից, չինացի Հոու Յիֆանի հետ պարտիաներն ավարտեց հաղթանակով: