Սերգեյ Մովսեսյանը «Ռեյկյավիկ Օփեն»-ում հետապնդում է առաջատարներին
ՍպորտԻսլանդիայում ընթացող «Ռեյկյավիկ Օփեն» միջազգային մրցաշարում տեղի են ունեցել 5-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 4.5 միավոր վաստակած 9 շախմատիստ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը և ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակցուհի Տաթև Աբրահամյանը վաստակել են 4-ական միավոր և ընթանում են առաջատարներին հետապնդողների խմբում: