Նգոլո Կանտեն՝ Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն Մեծ Բրիտանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների պրոֆմիության (PFA) վարկածով ճանաչվել է Անգլիայի այս առաջնության լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության կայքը:
Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը գրավել է Կանտեի ակումբակից Էդեն Ազարը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Թեկնածուների ցուցակում էին նաեւ անգլիացի Հարի Քեյնը («Տոտենհեմ»), բելգիացի Ռոմելու Լուկակուն («Էվերտուն»), չիլիացի Ալեքսիս Սանչեսը («Արսենալ»):
Նախորդ տարի այս մրցանակը բաժին էր հասել Անգլիայի չեմպիոն դարձած «Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզին: Քվեարկությանը մասնակցում են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներն ու PFA-ի պրոֆմիության անդամները:
Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Տոտենհեմի» անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին: