Հանձնվելը տարբերակ չէ. Զլատան Իբրահիմովիչը խոսել է վնասվածքի մասին
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր վնասվածքի մասին:
«Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար: Նորություն չէ, որ վնասվածք ունեմ և ինչ որ ժամանակ ֆուտբոլից հեռու կմնամ: Կանցնեմ այս ամենի միջով, ինչպես հաղթահարել եմ ամեն ինչ մինչ օրս, ու կվերադառնամ ավելի ուժեղ: Հանձնվելը տարբերակ չէ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Իբրահիմովիչը:
Իբրահիմովիչը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի «Անդերլեխտ»-ի դեմ խաղի ժամանակ: ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, որ հարձակվողը կարող է ավարտել կարիերան: