Ազար. «Չելսիում» կան խաղացողներ, որոնք ավելի արժանի են ավագի թեւկապին, քան ես
Սպորտ«Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը նշել է, որ իրեն չի տեսնում լոնդոնյան ակումբի ավագի կարգավիճակում:
«Կարծում եմ՝ «Չելսիում» կան խաղացողներ, որոնք ավելի արժանի են ավագի թեւկապին: Խոսելով հավաքականի մասին՝ չեմ կարող ասել, թե ինչպիսի ավագ եմ ես: Սակայն ես ավագ եմ խաղադաշտում, իսկ դրա սահմաններից դուրս այնքան էլ չեմ սիրում խոսել: Անգլիայում ավագը պետք է շատ խոսի եւ թիմակիցներին պատրաստի հանդիպմանը: Ես այդպիսի մարդ չեմ, իսկ իմ լեզուն դա ոտքերս է»,- Ազարի խոսքը մեջբերում է Daily Mirror-ը:
Հիշեցնենք, որ «Չելսիի» ավագ Ջոն Թերին վերջին մրցաշրջանն է անցկացնում անգլիական ակումբի կազմում: