Բեյլը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը վնասվածքի պատճառով չի խաղա 3 շաբաթ, ինչը նշանակում է, որ նա բաց կթողնի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին ու պատասխան խաղերը, գրում է Marca-ն։
Բեյլը վնասվածք էր ստացել «Բարսելոնայի» դեմ Պրիմերայի 33-րդ տուրի խաղում, որում փոխարինվել էր առաջին խաղակեսում։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում ուելսցի կիսապաշտպանը մասնակցել է 19 խաղի, դարձել է 7 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ։