«Իբրա, դու կարող ես խաղալ շվեդական լիգայում մեկ ոտքով նույնպես». «Մալմյո»-ի ֆանատներ
ՍպորտՇվեդական «Մալմյո» ակումբի երկրպագուներն իրենց աջակցությունն են հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
35-ամյա ֆուտբոլիստը, ով կարիերան սկսել է «Մալմյո»-ում, նախորդ հինգշաբթի ծանր վնասվածք է ստացել և «խաղից դուրս» մնացել մոտավորապես մինչև 2018 թվականը:
«Յուրգորդեն»-ի հետ խաղի ժամանակ «Մալմյո»-ի երկրպագուները տրիբունայում պարզել են պաստառ, որի վրա գրված է եղել. «Առողջացիր Զլատան, դու կարող ես խաղալ շվեդական լիգայում մեկ ոտքով նույնպես»: