Ուրալը պարտվեց Սպարտակին, Մանուչարյանը մասնակցեց հանդիպմանը
ՍպորտՌուսաստանի առաջնության 25-րդ տուրում «Ուրալը» հյուրընկալվեց «Սպարտակին» և պարտվեց 1:0 հաշվով:
Խաղի միակ գոլը խփեց տանտերերի կիսապաշտպան Լուկաս Ֆերնանդոն:
Հանդիպմանը հյուրերի կազմում մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով փոխարինման մտավ 46-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Ուրալը» 29 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: