Նավթի համաշխարհային գները նվազում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի հունիսի ֆյուչերսները նվազել են 0.16%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 49.48 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.13%-ով եւ հասել 52.03 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: