Շախմատի միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը Ցյուրիխում անցկացված մրցաշարում գրավեց 11-րդ տեղը
ՍպորտԱրարատի մարզը ներկայացնող միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած հանրահայտ շախմատիստ Վիկտոր Կորչնոյի հուշամրցաշարից վերադարձավ հերթական հաղթանակով: Ապրիլի 13-ից 23-ը կայացած հուշամրցաշարն անցկացվել է 7 խաղափուլով:
Արարատի մարզի շախմատի ակադեմիայի մարզիչ Միքայել Մարտիրոսյանը նշեց, որ միջազգային վարպետը 7 հնարավորից հավաքել է 5 միավոր, եւ մրցաշարային աղյուսակում գրավել 11-րդ տեղը, իսկ մինչեւ 20 տարեկանների տարիքային խմբում՝ առաջին տեղը: Նա հուշամրցաշարից վերադարձավ դրամական պարգեւով:Հուշամրցաշարին մասնակցում էին 20 երկրները ներկայացնող 86 շախմատիստներ, դրանց թվում՝ 20 ուժեղագույն գրոսմայստերներ: Հայկն աշնանը կմասնակցի նաև Ռումինիայում կայանալիք Եվրոպայի պատանիների եւ աղջիկն երի առաջնությանը, որից հետո, Ուրուգվայում՝ Պատանիների եւ աղջիկների Աշխարհի առաջնությանը: