Աթլետիկոյի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է որակազրկվել 4-ից 12 խաղով
ՍպորտԻսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է երկար ժամանակով որակազրկել Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին Պրիմերայի 34-րդ տուրի` «Վիլյառեալի» հետ խաղում նրա պահվածքի համար: 46-ամյա մասնագետը կարող է բաց թողնել ավարտվող առաջնության մնացած բոլոր խաղերը:
«Երբ հանդիպումն ավարտվեց, Սիմեոնեն շրջվեց իմ օգնականի կողմ: Նա երկու ձեռքերը դրեց նրա ուսերին և մեղադրեց քիչ ժամանակ ավելացնելու համար»,- իր զեկույցում գրել է հանդիպման մրցավար Իգնասիո Իգլեսիաս Վիլյանուեվան:
Սիմեոնեն կարող է պատժվել 96-րդ հոդվածքով, որի համաձայն` ոչ ոչ իրավունք չունի հրել, կպնել կամ ագրեսիվ պահվածք ցուցադրել պաշտոնական անձի նկատմամբ: Դրա համար սահմանված է 4-ից 12 խաղով որակազրկում: Որոշումը կկայացվի ապրիլի 28-ին: «Աթլետիկոյի» ղեկավարությունը երկարատև որակազրկման դեմ բողոքարկում է պատրաստվում:
Հիշեցնենք, որ 2014-ին Սիմեոնեն որակազրկվել էր 8 խաղով մրցավարի վզին հարվածելու համար: