Մարիա Շարապովան որակազրկումից հետո վերադարձել է մեծ թենիս
ՍպորտՌուս թենիսիստուհի Մարիա Շարապովան որակազրկումից հետո վերադարձել է մեծ թենիս և առաջին հաղթանակն է նշել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Շտուտգարդ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարի առաջին խաղում Շարապովան մրցում էր իտալուհի Ռոբերտա Վինչիի հետ: Նա իր մրցակցուհուն պարտության է մատնել 7:5, 6:3 հաշվով: Մրցախաղը ձգվել է 1 ժամ 43 րոպե:
Հաջորդ փուլում Շարապովան կխաղա իր հայրենակցուհի Եկատերինա Մակարովայի հետ:
Մարիա Շարապովան15-ամսյա որակազրկման էր ենթարկվել արգելված դեղամիջոցներ օգտագործելու պատճառով: