Լուիս Էնրիկե. «Մալագան» կհաղթի՞ «Ռեալին». եթե տատիկս ունենար անիվներ, նա կլիներ հեծանիվ
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի հավատում, որ «Մալագան» կարող է հաղթել Մադրիդի «Ռեալին»: «Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի խաղից հետո իսպանացի մասնագետին հարցրել են այդ մասին՝ ակնարկելով, որ «Մալագան» այժմ գլխավորում է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Միչել Գոնսալեսը:
«Եթե տատիկս ունենար անիվներ, նա կլիներ հեծանիվ»,- ասել է Էնրիկեն, փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» եւ «Ռեալն» ունեն 78-ական միավոր, սակայն Արքայական ակումբը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: