Ռազմատենչները
ՎերլուծականՀայկական կայքերից մեկին տված հարցազրույցում Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը հերթական անգամ կոչ է արել գրավել նոր տարածքներ և ոչնչացնել հակառակորդի կրակակետերը: Անշուշտ, ռազմական տեսանկյունից գուցե և Բադասյանի կոչերի մեջ տրամաբանություն կա, սակայն հետաքրքիր է, որ ազատամարտիկն ու նախկին զինվորականը նման հայտարարություններով է հանդես գալիս: Ի դեպ, ոչ պակաս հետաքրքիր է, որ մոտեցումներ ունեցողներ՝ Բադասյանից բացի, նույնպես կան: Սակայն վերջիններս թերևս չեն ուզում խոստովանել, որ նոր տարածքներ հնարավոր է գրավել միայն հարձակման դեպքում, իսկ հարձակման դեպքում նախկին զինվորականները փաստացի գիտեն, որ հարձակվող կողմի կորուստները միշտապես գերազանցում են պաշտպանվող կողմին:
Նման պայմաններում արդյո՞ք այսպիսի ռազմատենչ կոչերը նպատակահարմար են, թող որոշի ընթերցողը: Անշուտ, պետք է նշել, որ ռազմաճակատում կան խնդիրներ, յուրքանչյուր նոր զոհ ողբերգություն է, սակայն արդյո՞ք եթե անգամ նոր տարչածքներ գրավվեն՝ այս հարցը կլուծվի և շարունակական զոհեր չեն լինի: Կարծես թե նման երաշխիքներ չկան, քանի որ, որքան էլ ցավալի է, պատերազմը շարունակվում է, և այստեղ թերևս պետք է միջոցներ ձեռք առնել զոհերից խուսափելու համար, և ոչ թե այս խնդիրը լուծել նոր հարձակումներով ու նոր զոհերով:
Միքայել Գալստյան