Վեց ֆուտբոլային ակումբ ստացան ՈՒԵՖԱ-ի արտոնագիր
ՍպորտԱպրիլի 27-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նիստի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Բանանց», «Արարատ» և ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում` մասնակցելու 2017/2018թթ. ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:
Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում Արտոնագրման բաժնի աշխատակիցների կողմից: Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու 6 ակումբներից 5-ին՝ «Ալաշկերտ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Բանանց», «Արարատ» ակումբներին: «Շիրակ» ակումբին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագիրը շ նորհվեց պայմանականորեն՝ հաշվի առնելով ակումբի կողմից ՀՖՖ ակումբների արտոնագրման 2016 թվականի խմբագրության կանոնակարգի ֆինանսական չափանիշի խախտումները: Հաշվի առնելով վերոնշյալ խախտումների առկայությունը՝ ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, ՀՖՖ Արտոնագրման բաժնի միջնորդությամբ, նաև կարգապահական տույժի է ենթարկել «Շիրակ» ակումբին: