Ալեքսանդր Գրիգորյանը վատ է զգացել է 3:3 հաշվով ավարտված խաղից հետո
ՍպորտՄախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը չի մասնակցել «Տոմի» դեմ Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի հանդիպման հետխաղյա ասուլիսին, քանի որ վատ է զգացել: Այդ մասին լրագրողներին հայտնել է ակումբի մամուլի քարտուղարը, գրում է «Чемпионат»-ը:
Գրիգորյանը նաեւ չի մասնակցել խաղից անմիջապես հետո անցկացվող պարտադիր հարցազրույցին հեռուստաալիքի հետ:
«Անժի» - «Տոմ» խաղն ավարտվել է 3:3 հաշվով: Մախաչկալայի թիմը 28 միավորով 12-րդ տեղում է: