Աղվան Պապիկյանի վնասվածքը կրկնվել է
ՍպորտԼեհական «Բելխատուվի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանի ծնկի վնասվածքը կրկնվել է, տեղեկացնում է ակումբի կայքը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է «Գրիֆի» դեմ Լեհաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության 27-րդ տուրի խաղում, որում փոխարինվել է ընդմիջմանը:
Հիշեցնենք, որ Պապիկյանը վերջերս էր վերականգնվել ծնկի վնասվածքից, որի պատճառով բաց էր թողել կես տարի: