Ադրբեջանում նավթահանքի պայթյունի հետևանքով 12 մարդ անհայտ կորել է
ՄիջազգայինԱդրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) «Նարիմաննեֆտ» վարչության Կասպից ծովում գտնվող թիվ 441 նավթահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 12 նավթագործ անհայտ կորել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով haqqin.az լրատվական կայքը, հրշեջներին հաջողվել է հանգցնել պայթյունի հետևանքով հանքահորում ծագած հրդեհը: Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ:
Բաքվի շտապօգնության կայանը հայտնել է, որ հիվանդանոցներ են տեղափոխվել պայթյունից վիրավորված 5 նավթագործ: Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը փրկարարական-որոնողական աշխատանքներ է սկսել անհայտ կորած նավթագործներին հայտնաբերելու համար: