Արթուր Ալեքսանյանը կմասնակցի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը
ՍպորտԸմբշամարտի Եվրոպայի առաջնությանը օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (98 կգ) մասնակցությունը հաստատվել է:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, այս մասին ապրիլի 28-ին հայտնել է ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:
Ալեքսանյանը մարզումների ընթացքում վնասել էր ծունկը, այդ պատճառով մինչ այս պահը նրա մասնակցությունը հարցականի տակ էր:
Այժմ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մարզվում է բելառուսական Ստայկիում: Մեր թիմը մրցավայր կմեկնի մայիսի 4-ին:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու մայիսի 2-7-ը: Հունահռոմեական ոճի ըմբիշները մրցելու են մայիսի 5-7-ը: