Հայաստանի համախառն միջազգային պահուստները ավելացել են շուրջ 10 մլն դոլարով
ՏնտեսությունՀայաստանի համախառն միջազգային պահուստների ծավալը 2017 թվականի մարտի վերջին կազմել է 2 միլիարդ 36 մլն դոլար: Փետրվարին դրանց ծավալը եղել էր 2 մլրդ 26,3 մլն դոլար, իսկ նախորդ տարվա մարտին` 1 մլրդ 626,3 մլն դոլար:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բան կի հրապարակած տվյալները, այս տարվա մարտին փետրվարի համեմատ համախառն միջազգային պահուստներն ավելացել են 9,7 մլն դոլարով, իսկ նախորդ տարվա համեմատ` 410 մլն դոլարով:
Մարտին համախառն պահուստների կազմում հատուկ փոխառության իրավունքով ԱՄՀ-ում արտաքին ակտիվները կազմել են 0,1 մլն դոլար:
2016-ի դեկտեմբերի վերջի դրությամբ համախառն միջազգային պահուստների ծավալը կազմում էր 2 մլրդ 200,6 միլիոն ԱՄՆ դոլար։ 2015թ. հունվարին արդեն պահուստների ծավալը կազմում էր 1 մլրդ 351,1 մլն դոլար` 2014-ի դեկտեմբերի համեմատ նվազելով 10,2 տոկոսով։: 2014 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ համախառն միջազգային պահուստների ծավալը կազմում էր 1 մլրդ 489.3 միլիոն ԱՄՆ դոլար։