Կարտոֆիլի հյութը թարմ ու առողջ տեսք է տալիս մազերին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Քչերը գիտեն, որ կարտոֆիլի հյութը մազերի համար «սննդարար» է: Այն վերացնում է մազաթափումը, փարթամ տեսք է տալիս մազերին, փափկություն ու փայլ հաղորդում դրանց:
Կարտոֆիլի հյութից մազերի «դիմակ» պատրաստելու համար շատ ջանքեր պետք չեն: Հարկավոր է ընդամենը կարտոֆիլի հյութը, մի փոքր մեղրն ու ձվի դեղնուցը լավ խառնել և քսել մազարմատներին ու տարածել մազերի երկայնքով, պահել 2 ժամի չափ, ապա լվանալ գլուխը:
Կարելի է նաև շամպունի փոխարեն մազերը լվանալ կարտոֆիլի հյութով կամ շամպուն օգտագործելուց հետո գլուխը ցողել կարտոֆիլի հյութով: Արդյունքում սպիտակ մազերը կմգանան, իսկ չոր մազերը առողջ ու փայլուն տեսք կունենան: