Նա ուժերը կչափի Քրիստինա Մլադենովիչի հետ
ՍպորտՌուս թենիսիստուհի Մարիա Շարապովան որակազրկումից հետո շարունակում է հաղթել Շտուտգարդի մրցաշարում:
Արմենպրեսի հաղորդմամբ` գերմանական Շտուտգարդ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարի քառորդ եզրափակչում Շարապովան մրցում էր էստոնուհի Անետ Կոնտավեյտի հետ: Խաղն ավարտվեց 6:3, 6:4 հաշվով:
Կիսաեզրափակչում Շարապովան ուժերը կչափի Քրիստինա Մլադենովիչի հետ: