Ռուսլան Կորյանը մասնակցել է «ԲՄԱ Խաբարովսկ»-ի ամբողջ խաղին
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Ռուսլան Կորյանը մասնակցել է «ԲՄԱ Խաբարովսկի»-ի հերթական խաղին:
Արմենպրեսի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի 34-րդ տուրում «ԲՄԱ Խաբարովսկ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Սպարտակ-Նալչիկ»-ին: Հանդիպման ընթացքում դարպասի գրավում չի արձանագրվել և հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի անդամ Ռուսլան Կորյանը եղել է թիմի մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Այս տուրից հետո «ԲՄԱ Խաբարովսկ»-ը 4-րդ տեղում է: