Ազատ ոճային ըմբիշները մեկնում են Եվրոպայի առաջնությանը
ՍպորտԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ավարտում է ուսումնամարզական հավաքը: Արմենպրեսի փոխանցմամբ` ազատ ոճի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմեկնի ապրիլի 30-ին: Մինչ այս հավաքականն ուսումնամարզական հավաք էր անցկացնում Աբովյանում:
Սերբական Նովա Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ), Լեւան Բերիանիձեն (125 կգ):
Առաջնությունը մեկնարկում է մայիսի 2-ին: