Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Ուզու՞մ ենք դիմակավորված հաստավիզների երկիր

Հայաստանի Երրորդ Հանրապետության 23-ամյա պատմության ամենաարյունոտ շրջանն ընդունված է համարել Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները: Ամենաշատ քաղաքական սպանությունները եղել են հենց այդ տարիներին, ընդ որում՝ տարբեր դրդապատճառներով, մինչև ընդհուպ «Պրիվետ, Ռոբ» արտահայտության համար: Այս տարիներին երևան եկած, ծլած, ծաղկած ու բարգավաճած քաղաքական գործիչները, օլիգարխները, քաղաքական ուժերը մեխանիկորեն դառնում են քոչարյանական արյունոտ «մշակույթի» կրողը: Վերջիններից մեկը, որն այսօր երկրի նախագահի հետ սեղան նստող և նախագահին օդանավակայան ուղեկցող ընդդիմադիրի կրեատիվ կերպարի մեջ է հանդես գալիս, իր ղեկավարած քաղաքական ուժով հանդերձ, կարծես թե կորցրել է ժամանակի զգացողությունը և իրեն զգում է դեռ ոչ հեռավոր «քաղցր» անցյալում՝ քոչարյանական ժամանակներում: Կարծում եմ, հասկացաք, թե ում մասին է խոսքը, այն օլիգարխի և այն կուսակցության, որոնք ամեն գնով փորձում են հերքել իրենց կապը Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց որքան հերքում են, այդքան այդ կապն ավելի ակնհայտ է դառնում: Զգալով իրեն քոչարյանական դարաշրջանում՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը շարունակում է այդ դարաշրջանի ավանդույթները՝ փորձելով վախի մթնոլորտ սփռել և հիշեցնել իրենց «բիլակների» հաստության մասին նրանց, ովքեր համարձակվում են քննադատել մեծն առաջնորդի անձը կամ գործունեությունը: Եվ եթե դեռ ոչ հեռավոր անցյալում ԲՀԿ-ն դա անում էր սոցիալական ցանցերում մի խումբ ներդրված ու ակտիվացրած օգտատերերի և մեծաքանակ «ֆեյքերի» միջոցով, ապա վերջերս արդեն իր անհանդուժողականությունը տեղափոխել է իրական հարթակ և դիմակավորված մարդիկ է ուղարկում իր առաջնորդին քննադատողի մոտ: Հասկացաք, որ խոսքս Սյունիքի մարզպետի խորհրդական, գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի հետ տեղի ունեցած դեպքի մասին է, ով սպառնալիքներ էր ստացել Ծառուկյանի դիմակավորված անձանցից և որպես որպես պատասխան՝ սպառնացել արյան բաղնիք սարքել: Ինչու՞ եմ ասում, որ դիմակավորված անձինք եղել են. որովհետև ԲՀԿ-ականները դա այդպես էլ չհերքեցին, իսկ Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում բարձրաձայնելով այդ հարցը՝ վրդովմունք հայտնեց միայն արյան բաղնիքի հետ կապված և դրա վրա փորձեց հրավիրել ՄԻՊ-ի ուշադրությունը: Այսինքն, նա ընդունեց, որ դիմակավորչված անձինք եղել են, և դա ոչինչ՝ նորմալ է, դա կարելի է, այդտեղ մարդու իրավունքների խնդիր չկա, բայց այ որպես պատասխան արյան բաղնիքով սպառնալը՝ անընդունելի է: Ստացվում է, որ դեռ լինելով այլընտրանքաընդդիմություն՝ ԲՀԿ-ի մոտ համոզմունք կա, որ իրենց առաջնորդը և իրենք պետք է բոլոր դեպքերում լինեն անձեռնմխելի, անքննադատելի, իրենց առաջնորդին և իրենց կարելի է ամեն ինչ, իսկ բոլոր հակադարձողները պետք է պատժվեն: Սա դեռ հիմա, երբ նրանք ընդամենը այլընտրանքաընդդիմություն են: Իսկ մի պահ պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե Ծառուկյանն ու ԲՀԿ-ն գան իշխանության, Հայաստանը կդառնա դիմակավորված հաստավիզների երկի՞ր: Իսկ մենք ուզու՞մ ենք այդպիսի երկիր: Կարեն Վարդանյան
ՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»