«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կրկին չհաղթեց. Մխիթարյանը մասնակցեց խաղին
ՍպորտՖուտբոլի Անգալիայի առաջնության 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը տանը հյուրընկալել էր «Սուոնսի»-ին (1:1):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «կարմիր սատանաններին» հաջողվեց խաղի հաշիվը բացել առաջին կեսի վերջին րոպեներին: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ուեյն Ռունին: Երկրորդ կեսի 79-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Սիգուրդսոնը:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն 80-րդ րոպեին փոխարինեց Ուեյն Ռունիին:
Այս տուրից հետո Ժոզե Մոուրինյոյի սաներն ունեն 65 միավոր և 5-րդ տեղում են: