Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ


Մի՛ շարժվեք երրորդ երկրների թելադրանքով. Ջավախքի հայության 4 կարեւոր ուղերձները Վրաստանի նախագահին

Միջազգային

Ապրիլի 28-ին Ախալցխա էր այցելել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, որի հիմնական նպատակն էր ծանոթացնել տեղի հասարակությանը Վրաստանում մշակվող սահմանադրական բարեփոխումների նախագծին, որոնց կետերի մեծամասնությանը, ինչպես երեւում է, դեմ է երկրի նախագահը, հաղորդում է Akhaltskha.net-ը։

Նախագահի խոսքով իշխանությունները մտադիր են վերացնել դաշինքներով խորհրդարան մտնելու կուսակցությունների իրավունքը, ինչը դեմ է բազմակուսակցական ժողովրդավարության սկզբունքներին: Դրանից բացի նոր սահմանադրական բարեփոխումների նախագծով նախատեսվում է երկրի նախագահին ընտրել ոչ թե ուղիղ ընտրությունների միջոցով, այլ խորհրդարանի քվեարկությամբ, ինչին նախագահի խոսքով դեմ է քաղաքացիների մեծամասնությունը:

Նախագահը նաեւ անդրադարձավ ինքնակառավարվող քաղաքների մի մասի կարգավիճակի չեղարկման նախագծին, որոնց շրջանում է նաեւ Ախալցխան: Այդ հարցում եւս Գիորգի Մարգվելաշվիլին դրական ոչինչ չի տեսնում եւ կողմնակից է, որ տվյալ կարգավիճակը ոչ միայն պահպանվի, այլ նաեւ ավելի ամրապնդվի:

Ահա սրանք էին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի Ախալցխա այցելության հիմնական նպատակները, որպեսզի տեղի հասարակությունը կանգնի երկրի ժողովրդավարական սկզբունքների կողքին եւ պաշտպանի իր սահմանադրական իրավունքները:

Այս համատեքստում տրամաբանական է, որ Ախալցխայի հայ հասարակության ներկայացուցիչները առիթ ունեցան խոսելու նույն ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքների մասին, հիշեցնելով նախագահին այն իրավունքների մասին, որոնք նա ունի սահմանադրորեն որպես երկրի նախագահ եւ որոնք կան ու կիրառվում են նաեւ զարգացած ժողովրդավարական երկրներում:

Առաջին ուղերձը նախագահին տեղի հայ հասարակական գործիչների կողմից այն էր, որ պետք է վերադարձնել տեղացի հայերին իրենց կորցրած քաղաքացիությունը, որոնք նրանք կորցրել են ստանալով ՀՀ քաղաքացիություն:  ՀՀ քաղաքացիությունը մարդկանց անհրաժեշտ էր մեկնելու արտագնա աշխատանքների: Դա արվել է մարդկանց կողմից, որպեսզի այս գործազրկության պարագայում նրանք կարողանան ապահով պահել իրենց ընտանիքները այս երկրում:

Դրանից բացի տվյալ անձինք ովքեր ստացել են ՀՀ քաղաքացիություն  եւ մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի մեծ փողերի ներհոսք են ապահովվել Վրաստան, որը եւս դրական է երկրի տնտեսության զարգացման համար: Այս առումով երկրի նախագահին է պատկանում մարդուն քաղաքացիություն վերադարձնելու կամ տրամադրելու իրավունքը, ինչին շատ հաճախ մերժում են ստանում տեղացի հայերը, որոնք ոչ միայն Վրաստանի ծնունդ են այլ տեղում ունեն ընտանիք եւ անշարժ գույք, ինչպես դա պահանջում է երկրի օրենսդրությունը:

Երկրորդ ուղերձը նախագահին այն էր, որ տեղում բազմաթիվ լավ մասնագետներ լինելու պարագայում իշխանությունները տեղացիների փոխարեն գործով են ապահովում իրենց այն քաղաքացիներին, որոնք Ջավախքի բնակիչներ չեն եւ կարող են տվյալ պաշտոնները զբաղեցնել իրենց շրջաններում: Դա եւս նպաստում է գործազրկությանը եւ բերում նոր խնդիրների կուտակման, քանզի տեղացիներից լավ ոչ մեկ չգիտի իրենց խնդիրները:

Երրորդ ուղերձը նախագահին այն էր, որ երբ ապրիլի 24-26-ին քաղաքակիրթ աշխարհի երկրների առաջնորդները հանդես էին գալիս Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այդ օրերին հանդիպում էր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի հետ եւ որպես եվրոպական քաղաքակիրթ ու ժողովրդավարական երկրի նախագահ, որտեղ ապրում են հարյուր հազարավոր հայեր ոչ մի ուղերձ չարտասանեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Չորորդ ուղերձը նախագահին այն էր, որ Վրաստանը որպես անկախ, քաղաքակիրթ եւ ժողովրդավարական երկիր, որը հավատարիմ է իր ազգային արժեքներին, չպետք է գնա երրորդ երկրների թելադրանքով եւ ինքը ինքնուրույն որոշի թե որ տոնը կամ հաղթանակն է նշելու իր երկրի տարածքում: Խոսքը 1121թ. օգոստոսի 12-ին տեղի ունեցած Դիդգորի ճակատամարտի մասին է, որում վրաց ժողովուրդը մեծ հաղթանակ էր տարել թուրք զավթիչների նկատմամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի դեսպանի խնդրանքով օրեր առաջ Վրաստանի խորհրդարանը հետաձգեց քննարկումը Դիդգորիի ճակատամարտի օրը Վրաստանում տոն հռչակելու կապակցությամբ:

Այս չորս ուղերձները Ջավախքի հայության կողմից Վրաստանի նախագահին անչափ կարեւոր էին, քանզի մի երկիր երբ ձգտում է նմանվել ժողովրդավարական զարգացած երկրներին եւ հանդես է գալիս ժողովրդավարության արժեքների պահպանման ու ամրապնդման տեսանկյունից, պետք է առաջնորդվի նույն ժողովրդավարական երկրների օրինակով: Այսինքն երկքաղաքացիությունը Եվրամիությունում ընդունված պրակտիկա է էլ չասած տվյալ երկրներում ծնված կամ ընտանիք ու գույք ունեցող քաղաքացիների իրավունքների մասին:

Եվրամիությունը իր շրջանների տեղացի մասնագետների հաշվին այլ շրջանների քաղաքացիներին գործով չի ապահովում, երբ տվյալ շրջանում կան գրագետ ու կոմպետենտ մասնագետներ ու այդ վայրում համատարած գործազրկություն է:

Եվրոպական բազմաթիվ երկրներում Հայոց ցեղասպանության փաստը անդրդվելի իրողություն է: եւ ոչ մի ավտորիտար ռեժիմ ունեցող երկրի դեսպան չի կարող ազդեցություն ունենալ Եվրոպական ոչ մի ժողովրդավարական երկրի խորհրդարանի վրա, ինչ որ օրենքի ընդունման կամ չեղարկման հարցում:

Բարձրացված խնդիրները ժամանակի սղության պատճառով ընդամենը չորսն էին, սակայն եթե լինի քաղաքական կամք նախագահ Մարգվելաշվիլիի կողմից դրական ընկալելու բարձրացված խնդիրները, որոնց մի մասը ուղիղ մտնում է իր իրավասությունների մեջ, ապա վստահորեն կարելի է ասել, որ Վրաստանը մեծ առաջընթաց  է գրանցել ժողովրդավարական բարեփոխումների առումով, որտեղ հաշվի են առնում երկրի բոլոր քաղաքացիների օրինական պահանջները: եւ միայն նման երկրում իմաստ կունենա խոսել սահմանադրական բարեփոխումների շուրջ հայտնելով ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, քանզի նման երկրում հասարակության կարծիքը իրոք մեծ արժեք կունենա եւ չի կրի ձեւական բնույթ:

Միայն նման երկրում հասարակությունը կկանգնի նախագահի կողքին պահանջելով տեղական իշխանության ներկայացուցիչներից հաջորդ անգամ հարգել երկրի նախագահի ինստիտուտը եւ ներկա գտնվել նրա շրջանային այցելությունների ժամանակ, ինչպես դա նրանք անում են այլ երկրներում այլ նախագահների հետ հանդիպելիս ու նկարվելիս:

Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ Ակոպյան