Ադրբեջանն Արցախի զորքերի հետ շփման գծում կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ
ՀասարակությունԱդրբեջանն ապրիլի 30-ին և լույս մայիսի 1-ի գիշերը Արցախի զորքերի հետ շփման գծում կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ապրիլի 30-ին և լույս մայիսի 1-ի գիշ երը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 420 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (2 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»: