Նավթի համաշխարհային գները նվազում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի հունիսի ֆյուչերսները նվազել են 0.22%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 49.22 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.31%-ով եւ հասել 51.89 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: