Ջրանցքում հայտնաբերված տղամարդուն սպանե՞լ են. քրգործ է հարուցվել
ՀասարակությունԵրեւանի Մեծարենց փողոցին հարակից ջրանցքում ապրիլի 28-ին մահացած հայտնաբերված տարեց տղամարդու մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 74-ամյա տղամարդու մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Դեպքի հանգամանքները պարզվում են: