Դանի Ալվես. Չպետք է կարծենք, որ հաղթելով Բարսելոնային նվաճել ենք ՉԼ-ի գավաթը
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը կոչ է արել թիմակիցներին չթերագնահատել ֆրանսիական «Մոնակոյին», որի հետ «ծեր սինյորան» պետք է հանդիպի Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում:
«Պետք չէ մտածել, որ «Բարսելոնային» մրցաշարից դուրս թողնելով «Յուվենտուսն» արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: Դեռ ոչինչ ավարտված չէ:
Մենք չպետք է կարծենք, որ Մոնակո ենք ուղևորվորելու զբոսնելու համար: Միաժամանակ, մենք պետք է պահպանենք հանգստությունը, քանի որ հասել ենք մրցաշարի ամենակարևոր մասին: «Յուվենտուսը» կարող է ևս մեկ անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և դա հուսադրող է»,- բրազիլացու խոսքն է մեջբերում Mediaset Premium-ը` հղում տալով Premium Sport-ին:
Հիշեցնենք, որ «Մոնակո»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա մայիսի 3-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: