Ավետ Ավետիսյան փողոցի բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայրում է 4 մարտական հաշվարկ
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 2-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին:
Տեսանյութը՝ Մարտա Հարությունյանի ֆեսյբուքյան էջից