Երասխահուն գյուղում 57-ամյա բնակչին գտել են ծառից կախված վիճակում
ՀասարակությունԱրմավիրի մարզի Երասխահուն գյուղում երեկ՝ մայիսի 1-ին, 57-ամյա տղամարդ է ինքնասպանություն է գործել:
NEWS.am-ին գյուղապետարանից հայտնեցին, որ տղամարդն ինքնասպանություն է գործել ծառից մետաղալարով կախվելու միջոցով:
Թե ինչու է տղամարդն այդ քայլին դիմել, համագյուղացիները չգիտեին: Նշենք, որ նա ապրում էր կնոջ հետ, որն առողջական լուրջ խնդիրներ ուներ:
«Տղամարդը մի քանի օր առաջ էլ էր փորձել ինքնասպանություն գործել, բարեբախտաբար, հաջողվել էր կանխել այդ ժամանակ»,- ասացին համագյուղացիները: